Հոկտեմբերի 8-ին Էջմիածին-Վաղարշապատ քաղաքի տոնին, շահագործման հանձնվեց Հայաստանում առաջին և առայժմ միակ խելացի կանգառը: Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին և կանգառի հնարավորություններին ծանոթացան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, պատգամավորներ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Մնացական Աղաբաբյանը ներկաներին պատմեցին նորաբաց կանգառի հնարավորությունների մասին՝ տեղեկտվական էկրան, զբոսաշրջիկների համար նախատեսված գերֆունկցիոնալ վահանակ, արագ արձագանքման, անվտանգության, աղբի տեսակավորման և մի շարք այլ հնարավորություններ:
Նոր կանգառը Էջմիածնի քաղաքացիներին կծառայի արդեն այսօրվանից: Քաղաքային նորացված տրանսպորտային ցանցի հետ գործարկվող կանգառը կշահագործվի որպես նորարար լուծումների և նորագույն տեխնոլոգիաների համադրություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը