30 09 2019

Հոկտեմբերի 1-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Հոկտեմբերի 1-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից:

Մասնավորապես՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 08.00-ից 17.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 12.00-ից 17.00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ