13 09 2019

Մինչև հիմա իմ տղայի գերեզմանի տեղը չգիտի. Մարտի 1-ի զոհի հայրը՝ Փաշինյանի մասին



«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բերել էր «Հայկական ժամանակ» օրաթերթում տպված մի հոդված, որտեղ լուսաբանվել էր այն մամուլի ասուլիսը, որտեղ մարտի 1-ի զոհերի հայրեր Սարգիս Քլոյանը և Վաչագան Ֆարմանյանը Նիկոլ Փաշինյանին և Ալեքսանդր Արզումանյանին մեղադրում էին այն բանի մեջ, որ 2008 թ-ի մարտի 1-ից հետո նա ոչ մի անգամ չի այցելել զոհերի շիրմաքարերին, ավելին, նրանց հարկավոր էր ընդամենը ԱԺ մտնել:

«Էս քանի տարի է, ինքը դեպուտատ է, ես նրանից լավ բան չեմ լսել: Իրանց պետք էր ԱԺ մտնմել, մտան: Բայց ումով մտան, իմ որդու արյունով չմտնեն ԱԺ ու իրանց անելիքն անեն»,- տպագրված հոդվածից մեկ հատված ընթերցեց Արամ Հարությունյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ