05 09 2019

Ավիացիան հերքում է, թե Մոսկվա մեկնող ինքնաթիռը գերծանրաբեռնված է եղել

Ավիացիան հերքում է, թե Մոսկվա մեկնող ինքնաթիռը գերծանրաբեռնված է եղել

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ շարունակում է ուսումնասիրությունները՝ կապված լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվության հետ, թե «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության «Բոինգ 737» ինքնաթիռում Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս եղել են կանգնած ուղևորներ։ 

«Հարգելի քաղաքացիներ,

Հայտնում ենք, որ լրատվամիջոցների շրջանում տարածված այն տեղեկատվության շուրջ, որ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս (01.09.2019թ.) եղել են կանգնած ուղևորներ, Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն շարունակում է ուսումնասիրությունները:

Տեղեկացնում ենք նաև, որ նշված չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևորների համար նախատեսված նստատեղերի քանակը 124 է, մինչդեռ նշված չվերթի ընթացքում ինքնաթիռում եղել են 118 ուղևոր և անձնակազմի անդամները»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում, և նույն օրը չվերթի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով բարեհաջող կերպով տեղափոխվել են Մոսկվա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ