ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 12-18-ը գրանցվել է 736 դեպք, որից 494-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 163 կենցաղային կանչ, 414 հրդեհի ահազանգ, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 84 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:
Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 26 դեպք, որից 13-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 4 դեպք, տուժել է 4 քաղաքացի:ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը