Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 20-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետեւանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչեւ Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթեւեկության համար։
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
Պայթեցման աշխատանքները կատարվում են Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի շրջանակներում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը