15 08 2019

Երևանում միկրոավտոբուս է վթարվել․ կա 6 տուժած

Երևանում միկրոավտոբուս է վթարվել․ կա 6 տուժած

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 22:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը:

Ըստ նախնական տեղեկության կա վեց տուժած: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ