ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա իրականացրեցին Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց: Աջակիցների նշում են, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, բայց դատական համակարգի անգործության պատճառով մինչ օրս դատավոր չկա, ով կքննի նրա գործը, որն էլ իր հերթին երկարաձգում է կալանքը:
Ակցիայի մասնակիցները ԲԴԽ-ին կոչ արեցին կատարել օրենսդրությամբ սահմանված պարտականությունները և ապահովել դատական համակարգի անկախությունը:
Մանրամասն՝ տեսանյութում
Բողոքի ակցիան ամբողջությամբ՝ դիտեք այստեղ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը