01 08 2019

Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի



Կառավարությունն օգոստոսի 1-ի նիստում հավանություն տվեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծին:

Մաքսատան ստեղծման համար հատկացվելու է Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը: Գյումրիում այս կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է լինելու 181 միլիոն դրամ։ 

Ըստ նախագծի հիմնավորման՝ 4.5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար, մնացած տարածքում ստեղծվելու է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն:

«Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, այդ պատճառով շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը: Այս տարվա հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներկրվել է 68 հազար ավտոմեքենա, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար մեքենա»,- նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ