26 07 2019

ՊԲ-ն ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների

ՊԲ-ն ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների հետևյալ մասնագիտությունների գծով` էքսկավատորավար, բուլդոզերավար, գրեյդերավար, շարժիչագործ, ավտոէլեկտրիկ, գազաէլեկտրաեռակցող, փականագործ, վարորդ, սակրավոր, հրաձիգ, նռնակաձիգ, գնդացրորդ, դիպուկահար և այլն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ծառայության ընթացքում պայմանագրային զինծառայողները կօգտվեն զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովման մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից և արտոնություններից: Ծառայության ժամկետը սահմանվում է՝ ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջների:

Տեղեկացնում ենք, որ ՊԲ-ում ներդրված նոր կարգի համաձայն` պայմանագրային հիմունքներով ծառայության ընդունված զինծառայողների ծառայողական պայմանների բարելավման արդյունքում, վերջիններիս հնարավորություն կտրվի շաբաթ և կիրակի օրերին զբաղվել իրենց ընտանեկան ու կենցաղային հոգսերով, իսկ հունիսի 1-ից նրանց տրամադրվող դրամական բավարարման չափը, կախված ծառայողական առանձնահատկությունից, արդեն իսկ աճել է 15-ից 25 տոկոսով:

Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել տարածքային զինկոմիսարիատ կամ ՊԲ կադրերի բաժին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ