«Հայտարարում ենք, որ քաղաքական որևէ ուղղվածություն չունենք, մերժում ենք մեր երկրի համար վնասակար յուրաքանչյուր նախաձեռնություն՝ կլինի դա նախորդ, թե ներկայիս իշխանության օրոք, կամ՝ սկսված նախորդ իշխանության օրոք՝ ներկայումս ավարտվելու միտումով: Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող բոլոր ուժերին համարում ենք մեր դաշնակիցը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշեց, որ մեղադրանքները թե իրենք ոչն չից պատմություն են սարքում չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցը իշխանությունների օրակարգում է:
Մեջբերելով կոնվենցիայի 4-րդ հոդվածը, որտեղ խոսվում է նաև ընտանեկան բռնության ենթարկված գեյերի, լեսբուհիների և բիսեքսուալների մասին նշեց. «Ստացվում է, որ ԼԳԲՏ անձինք Ստամբուլյան կոնվենցիայի իմաստով կարող են համարվել ընտանեկան բռնության զոհեր»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը