23 07 2019

Պատգամավորներն այցելել են Բագրատաշենի մաքսակետ

Պատգամավորներն այցելել են Բագրատաշենի մաքսակետ

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հուլիսի 23-ին այցելել են Բագրատաշենի անցակետ:

«Այցի հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոլորտի մասնագետների հետ քննարկել խնդիրները, գտնել լուծումներ` ի շահ բոլորի»,-ասել է Միքայել Մելքումյանը:

Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝ վերջին շրջանում քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են ստացվել Բագրատաշենի անցակետում կուտակումների վերաբերյալ: 2018 թվականին Հայաստան է ներկրվել 67 հազար ավտոմեքենա, այս տավա ընթացքում` հուլիսի վերջի դրությամբ` այդ ցուցանիշը կլինի 71 հազար, իսկ 2019թ-ի տարեվերջին` կհասնի շուրջ 150 հազարի:

Միքայել Մելքումյանը կուտակումների երեք հիմնական պատճառ է առանձնացրել. առաջիկայում կբարձրանա երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինը,ավելացել է զբոսաշրջիկների եւԹուրքիայիցապրանքներներմուծողների թիվը եւ երրորդ՝ մաքսակետն ունի ոչ բավարար թողունակություն:

Մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ մաքսատան պատասխանատուները հավաստիացրել են, որ ձեւակերպումների գրասենյակների տարածքները կընդարձակվեն, իսկ հայտարարված մրցույթի արդյունքում մաքսազերծող աշխատակիցների թիվը կավելանա: Պատգամավորը նաեւընդգծել է, որ մաքսատանը չի գործում բուսասանիտարիայի ծառայությունը, ինչն իր հերթին նոր խնդիրներ է առաջացնում:

Միքայել Մելքումյանը դիմելու է գործադիր իշխանությանը՝ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների անցուղիների առանձնացման հարցով: «Այդ խնդիրը պետք է հրատապ լուծում ստանա»,- ասել է նա:

Քննարկվել է նաեւ զբոսաշրջիկների կողմից մուծվող էկոլոգիական վճարի նպատակահարմարության հարցը: Մշտական հանձնաժողովի նախագահը հավաստիացրել է, որ այսուհետեւ հանձնաժողովը Կառավարության ներկայացուցիչների հետ վերահսկելու եւ մշտադիտարկում է իրականացնելու Բագրատաշենի մաքսատանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ