16 07 2019

Մի սպասեք, որ հատ-հատ խնդրեմ, որպեսզի այդ գումարը հավաքվի․ Աննա Հակոբյան



Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ամփոփել է  իր կողմից  ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկ ամյակը: 

Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ  մեկ տարվա ընթացքում իրենց հաջողվել է հավաքել մոտ երեք միլիոն դոլար։ Աննա Հակոբյանը ներկայացրել է, թե  կոնկրետ նպատակների համար որքան գումար է ծախսվել՝ նշելով, որ գումարները  հիմնականում ծախսվում են կրթական և մշակութային ծրագրերի ֆինանսավորման վրա: 

 Աննա Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ  հիմնադրամի միջոցները մոտենում են ավարտին, և լավ կլինի՝ մարդիկ չսպասեն իր առաջարկին և կոչին, և  ինքնակամ գումարներ փոխանցեն իր հիմնադրամին․ «Ինչպես տեսաք, գումարն արդեն ավարտվում է, և իսկապես նորից ուզում եմ ասել՝ մի սպասեք, որ ես հատ-հատ խնդրեմ, որպեսզի այդ գումարը հավաքվի։ Եթե դուր է գալիս մեր տեսլականը, աջակցեք այս ծրագրերի իրականություն դարձնելուն»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ