16 07 2019

Հայաստանի տարբեր մարզերում մեկնարկել է ավտոճանապարհների նորոգում

Հայաստանի տարբեր մարզերում մեկնարկել է ավտոճանապարհների նորոգում

Մեկնարկել են Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 53+000-կմ 72+000 առանձին հատվածների (կմ53+000 -կմ 54+000, կմ57+000 կմ58+000, կմ65+400-կմ66+600 և կմ69+900-կմ72+000) միջին նորոգման աշխատանքները:

Ներկայումս աշխատանքներն  իրականացվում են կմ53+000-կմ54+000 հատվածում (Տառերի պուրակի մոտով անցնող ճանապարհահատված)՝  «Լիլիթ-87» ՍՊԸ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում  կատարվում է փոսերի նորոգում, հարթեցնող շերտի և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Աշխատանքների ընթացքին հետեւում է «Հայավտոճան»  ՊՈԱԿ-ի պատասխանատու ներկայացուցիչը:

Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

Մեկնարկել են նաև Տաթևի խաչմերուկից դեպի Սիսիան ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները:

Աշխատանքներն  իրականացվում են «Ոսմար» ՍՊԸ  ընկերության կողմից`  Մ2 Երեւան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի  կմ 219+800-կմ 228 հատվածում (Տաթևի խաչմերուկից դեպի Սիսիան ճանապարհահատված): «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանի հանձնարարականով՝  նշված  ճանապարհահատվածում իրականացվող  աշխատանքներին հետեւում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի պատասխանատու ներկայացուցիչը:

Վերոնշյալ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են  փոսերի նորոգման, հարթեցման և նոր շերտի ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ