06 07 2019

Ամբողջ ջանս ցավում է․ վթարի հետևանքով վիրավորված քաղաքացի․ News.am

Ամբողջ ջանս ցավում է․ վթարի հետևանքով վիրավորված քաղաքացի․ News.am

Երասխ գյուղի  բնակիչ 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը Արարատ քաղաք տատիկի տնից վերադառնալիս է եղել, երբ տեղի է ունեցել վթարը: NEWS.am-ի հետ զրույցում ասել է  Ծաղիկի եղբայրը` Հրաչյա Համբարձումյանը:

Նա պատմել է, որ քրոջը դեպքից վայրց ինքն է շտապօգնության մեքենայով ուղեկցել բժշկական կենտրոն, ձեռքերը, շնչուղիներն են այրվել, ինքն էլ շատ հարցուփորձ չի արել. «Մենակ ասում էր, որ ցավում է, ամբողջ ջանս ցավում է»:

Կենտրոնում են գտնվում Սուրենավան գյուղի բնակիչ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը եւ 35-ամյա Ռուզաննա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են 6 մոխրացած դի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ