26 06 2019

Բժիշկնն ու ոստիկանությունը կասկածելի պահվածք են դրսևորում. տուժողի կին



«Միտումնավոր դանակը մոտեցրել են ամուսնուս կոկորդին, ամուսինս հասցրել է դանակը ձեռքից խլել, որի հետևանքով վնասել է ձեռքը»,- հունիսի 26-ին լրագրողների հետ զրույցում պատմելով «Ռեֆորմիստների կուսակցության» անդամ Արմեն Ամիրջանյանի դանակահարության մանրամասները, ասաց նրա կին, նույն կուսակցության անդամ Լիլիթ Հովակիմյանը:

Նա նշեց, որ տարօրինակ է համարում նախ դատաբժշկի պահվածքը, այնուհետև ոստիկանության՝ իր ամուսնուն դանակահարած մարդուն ստորագրությամբ բաց թողնելը. «Ի՞նչ է ստացվում, եթե կարելի է պլաստմասե շշով մեկի գլխին խփել և գործ հարուցել և դանակահորւթյուն է տեղի ունեցել բաց թողնել, ինձ համար կասկածելի է: Չեմ ցանկանում քաղաքականացնել, քանի որ դեռ ամեն ինչ պարզ չէ»,- ասաց Հովակիմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ