21 06 2019

Վրաստանում ձերբակալված ցուցարարների թվում ՀՀ քաղաքացի կա

Վրաստանում ձերբակալված ցուցարարների թվում ՀՀ քաղաքացի կա

Թբիլիսիում ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա։ Այս մասին հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

«Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ 

Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։

Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի իրավապահ մարմինների հետ եւ դեսպանության դիվանագետները շուտով կտեսակցեն Մինաս Մինասյանի հետ»,- նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ