Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այս տարվա մայիսի 14-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի տեղադրման մասին ահազանգը ստացվել է Նուբարաշենի բանտի խցերում գտնվող կալանավորված անձանց կողմից։
ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում այս տարվա մայիսի 14-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի տեղադրման մասին ահազանգի փաստով: ԱԱԾ ծառայողները հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են, որ ահազանգը եղել է կեղծ, իսկ այն ստացվել է Նուբարաշենի բանտի խցերում գտնվող կալանավորված անձանց կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը