ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 761 դեպք, որից 484-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 160 կենցաղային կանչ, 384 հրդեհ, 67 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 84 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:
Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 84 դեպք, որոնցից 39-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 11 դեպք, որի հետևանքով տուժել է 14, զոհվել՝ 1 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը