ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ին, ժամը 15:58-ից մինչև 16:29-ը ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 680 կրակոց:
Նշվում է, որ միջամտությունը կատարվել է Լոռու մարզի Լեջան, Ամրակից, Ագարակ համայնքների տարածքներում տեղակայված 4 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը