Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Խոսրավյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հաճելի է վարչապետից լսել, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու համար չէ, բայց ափսոս դա ընդհամենը բարի ցանկությունների շարքից է։ Երեկ ժամը 13։00ի սահմաններում Մարիամ Ավդալյան անունով այս աղջիկը մտնում է <<ՆԻՉ>> հանրախանութ, կատարում է գնումներ, որի դիմաց ստանում է ՀԴՄ կտրոն, ապա դրամարկղի մոտ սպասում է այքան ժամանակ մինչև մեկ այլ հաճախորդ մոտենա, որից հետո դրամարկղի մոտ թեթև խառնաշփոթից օգտվելով արագ վերցնելով (չի գողանում, գանձապահն ա տալիս) կրակայրիչը, գումարը թողնում է սեղանի վրա և հեռանում։ Կարճ ժամանակ հետո խանութ են մուտք գործում ՊԵԿ տեսուչներ, որոնցից մեկը ներկայանում է Վաչե Սարգսյան (նկարում) և հայտարարում, որ իրենց գնումների դիմաց 150 դրամի ՀԴՄ կտրոն չի տրամադրվել և խանութը տուգանվում է 150,000 դրամով։ Ամեն ինչ այսչափ վիրավորական չէր լինի, եթե մեր խանութը մշտապես ՀԴՄ տրամադրող խանութ չլիներ ու որ Շենգավիթի հարկայինում այդ մասին տեղեկացված չլինեին։ Ուզում եմ հասկանալ, սա ի՞նչ գործիքակազմ է, ՀՀ ՊԵԿ առաջնային խնդիրը այս մասով ո՞րն է՝ հետևել, որ խանութները ՀԴՄ տրամադեն, թե՞ ամեն կերպ մասնագիտական հմտություններ կիրառելով խանութներին տուգանել։
Հ․Գ․ Տեսաձայնագրությունը առկա է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը