16 05 2019

Առաջարկվում է պահեստազորայիններին ներգրավել ՊՆ-ի վարժական հավաքներին

Առաջարկվում է պահեստազորայիններին ներգրավել ՊՆ-ի վարժական հավաքներին

ՀՀ Պաշտպանության նախարարությունը Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ էր դրել նախագիծըստ որի՝ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները կներգրավվեն ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներին:

Ըստ նախագծի՝ վերջին տարիներին  ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, և  անհրա­ժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ:

Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում լինեն մարտունակ  ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորա­յին­ներով:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է պահեստազորայինների վարժական հավաքների անցկացումը և խնդիրների կատարման համար մարտունակ ստորաբաժանումների ավելացումը:

Նախագիծը հարթակում էր մինչև մայիսի 14-ը, սակայն այդպես էլ քննարկում չծավալվեց, և կարծիք հայտնողներ չեղան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ