Հանրապետության տարածքում`Մայիսւ 9-ին, 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի, 11-13-ը կրկին նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝Մայիսի 9-ին, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը