Լրագրողների հետ զրույցում ՃՈ պետը հայտնեց, որ այսուհետ ավելի է խաստանալու վարորդական իրավունք ստանալու կարգը. «Վերջերս հայտարարություն տարածեցինք, որ ավելի է խստանալու վարորդական իրավունքի տրման կարգը, հարցաշարերն ավելի շատանալու են: Եթե հիմա 600 հարց է, 1000 հարցի է մոտենալու»:
Նա նաև հայտնեց, որ վարորդները տեսական և գործնական քննությունների արդյունքներով են միայն վկայական ստանալու:
Իսկ թե ինչ կերպ են դա բացառելու գումարով վկայականների ձեռքբերումը, ՃՈ պետը չմանրամասնեց` ասելով․ «Դրանք մեր վերահսկելու ձևերն են, որ չեմ ուզում բացահայտել»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը