Մայիսի 1-ին, ժամը 22:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հովունի գյուղի անասնագոմերից մեկում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովունի գյուղի 5-րդ նրբանցքի թիվ 1/3 հասցեում գտնվող անասնագոմում (մոտ 1400 քմ):
Հրշեջ-փրկարարները գյուղացիների հետ համատեղ անասնագոմից դուրս են բերել 80 խոշոր եղջերավոր անասուն:
Անասնագոմի աշխատակիցներ Մ.Մ.-ն (ծնված 1975 թ.), Գ.Գ.-ն (ծնված 1999 թ.) և Լ.Գ.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:10-ին, մարվել՝ 18:12-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ) և անասնագոմում պահեստավորած անասնակեր (մոտ 3500 հակ):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը