02 05 2019

Գինու փառատոնի օրերին Երևանում փողոցներ են փակվելու



Մայրաքաղաքի Սարյան փողոցում անցկացվելիք Գինու փառատոնի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 3-ին, ժամը 12.00-ից մինչև մայիսի 4-ի ժամը 24-ը երկկողմանի արգելվելու է երթեւեկությունը Սարյան եւ Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից մինչեւ Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցում՝ Թումանյան-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան-Մոսկովյան-Սարյան փողոցների խաչմերուկ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Բացի այդ, մայիսի 3-ին ժամը 08.00-ից Սարյան եւ Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից մինչեւ Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ