Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին «ԲՀԿ» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը առաջարկեց օրակարգի վերջին հարցը սկզբում քննարկել։ Ըստ նրա՝ աղբահանության հարցն ամենակարևորն է, բայց վերջում են դրել, որ և՛ ավագանին հոգնած կլինի, և՛ լրագրողները։ Դրեցին քվեարկության և չանցավ հարցը։
Այնուհետև Մանրիկյանը ելույթ ունեցավ և քաղաքապետին մեղադրեց, որ 900 մլն դրամով աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման հարցում անտեսել են ընդդիմադիր խմբակցությունների կարծիքը։ Քաղաքապետին հրավիրեց բանավեճի։
Բանավեճից քաղաքապետը հրաժարվեց՝ ասելով, թե ընտրությունների շրջան չէ։ Բայց տեղում բանավեճ ծավալվեց քաղաքապետի և ընդդիմադիր խմբակցությունների միջև։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը