«Քննարկումները ցույց են տալիս, որ պրոբլեմ կա և մենք պետք է այդ պրոբլեմին շատ լուրջ մոտենանք, որովհետև ստատուս քվոն կամ հավասարակշռությունը, որը ենթադրում է որ բոլորիս շահերը պետք է սպասարկվեն, անպայման պետք է հաշվի առնել: Այն, որ նախարարը ասում ա, որ «մեկ ա՝ մեկը տուժելու ա», դա քաղաքական լավ մեսիջ չի. Մենք պետք է այնպես անենք, որ այդ տուժելը նվազագույնի հասցվի և բոլորի համար որոշակի կոնսենսուսային իրավիճակ առաջանա և այդ առումով, քննարկումը ցույց է տալիս, որ բոլոր կողմերի հետ չէ, որ դուք քննարկել եք հարցը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ցեմենտ արտադրող և ներկրող ընկերությունների շուրջ ծավալվող քննարկումներին:
Պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը