«Սպայկա» ընկերության աշխատողները հավաքվել են գործարանի դիմաց՝ ի սատարում իրենց ղեկավարի, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Աշխատողները նշում են, որ քրեական գործի արդյունքում կարող են բազմաթիվ աշխատատեղեր փակվել, և իրենք կմնան առանց աշխատանքի։ «Մեր ղեկավարին կալանավորում են։ Աշխատատեղեր պետք է բացվեին, էլ չեն բացվի»,- նշում էր քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ աշխատող նշում էր, որ 60 տարեկան է, և եթե աշխատանքը կորցնի, այլ հիմնարկում գործ չի գտնի։
Նշենք, որ ՊԵԿ-ը միջնորդել է կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին․ նա մեղադրվում է հարկերը չվճարելու մեջ։
Տեսանյութը՝ շուտով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը