2013 թվականի ապրիլի 2-ին, Պռոշյան գյուղի իր աշխատավայրի դիմաց դավադիր կրակոցով սպանվեց Պռոշյանի համայնքապետ, արցախյան ազատամարտի հերոս՝ Հրաչ Մուրադյանը:
Անցնող վեց տարիների ընթացքում հանցագործության բացահայտման համար որևէ լուրջ տեղաշարժ չի կատարվել՝ չնայած մեր հետևողական պահանջին ու տուժողի իրավահաջորդների համառ ջանքերին:
Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը 2019 թվականի ապրիլի 2-ին, ժամը 15։00-ին կազմակերպում է բողոքի ցույց ՀՀ գլխավոր դատախազության առջև՝ պահանջելով գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ բացահայտում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը