28 03 2019

Օմբուդսմենը՝ կրթօջախների սանիտարահիգիենիկ վատ վիճակի և ՍԴ դիմելու մասին



Դպրոցներում ու մանկարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակը մտահոգիչ է: Նման եզրահանգման օմբուդսմենը եկել է դիտարկման արդյունքում։

2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի և մարզերի 201 ուսումնական և նախակրթական ուսումնական հաստատություններում՝ 121 դպրոց և 80 մանկապարտեզ:

Այսպիսով, ըստ նրա, մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ հաստատությունների ներսում չկան սանհանգույցներ, դրանք տեղակայված են բակերում: Եղել են անթույլատրելի դեպքեր, երբ սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն եղել փակ խցիկներում, բացի այդ, չի եղել միջնորմ, այսինքն՝ աղջիկների ու տղաների համար առանձնացված չեն եղել։ Նշվեց նաև, որ 121 դպրոցներից միայն 8-ի, իսկ 80 մանկապարտեզներից միայն 2-ի  զուգարաններն են հարմարեցված եղել հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Որոշ դպրոցներում էլ առանձնացված չի եղել անձնակազմի համար նախատեսված սանհագույցը, դպրոցների ճնշող մեծամասնությունն էլ ապահովված չի եղել օճառով,  76 տոկոսում չի եղել զուգարանի թուղթ և սրբիչներ։ Մի շարք դպրոցներում ջուր առհասարակ չի եղել։ 

Արման Թաթոյանը նշեց, որ դպրոցների 86 տոկոսում տաք ջուր չկա, իսկ մանկապարտեզների միայն 44 տոկոսի սանհանգույցներն են ապահովված տաք ջրով։

Արման Թաթոյանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչու է դիմել Սահմանադրական դատարան։

Ասաց, որ հսկիչ-դրամարկղային կտրոնների հարցով Սահմանադրական դատարան դիմելու պատճառը պատիժը միասնականացնելու խնդիրն է:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ