Երևանի Մետրոպոլիտենի՝ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանն ընկած վերգետնյա ճանապարհին տեղի է ունեցել միջադեպ. ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին՝ կոտրելով ապակին: Այս մասին տեղեկացնում են Երևանի Մետրոպոլիտենից:
«Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայցում է վագոնում գտնվող բոլոր ուղևորների ներողամտությունը և խոստանում է միջոցներ ձեռնարկել նմանատիպ միջադեպերից խուսափելու համար։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքի մասին գնացքային կարգավարը անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը։
Մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը