ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետին ներկայացրեց ԲՀԿ պատգամավորների կողմից ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ որի՝ պարտադիր զինծառայության անցնելու մեկ տարին չլրացած զինծառայողները չեն կարող ներգրավվել մարտական հերթապահության:
Նախագիծը չընդունվեց։ Ըստ Դավիթ Տոնոյանի՝ մինչ մարտական հերթապահությունը 5 ամիս պատրասվում են։ ՊՆ-ն քննարկում է մարտական հերթապահությանը ներգրաված զինծառայողների ծառայության ժամկետը կրճատելու, իսկ ոչ մարտականին ներգրավածների ժամկետը ավելացնելու հարցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը