Մարտի 14-ին Եղվարդի խճուղում տեղի էր ունեցել ավտովթար: «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց բախվել էին Hyundai-ն ու Audi-ն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը և ներկայացնում դեպքի մասին պատմող տեսանյութ:
Բախման հետևանքով Audi-ն առաջ էր ընթացել և բախվել բետոնե սալիկներին ու ծաղկամաններին և կայանված Range Rover մակնիշի ավտոմեքենային, ապա, առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը: Կայքը հայտնել էր, որ Audi-ի՝ բետոնե հատվածներին ու ծաղկամաններին հարվածելու հետևանքով դրանք շպրտվել ու վնասել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes, BMW X5, ВАЗ 2106 և Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը