14 03 2019

Երկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում

Երկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում

Սույն թվականի մարտի 14-ին, տեղական ժամանակով ժամը 09:51-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.260 և արևելյան երկայնության 45.060 աշխարհագրական կոորդինատներով (Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիք գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ