07 03 2019

Նարեկ Մալյանին հիմա էլ փորձել են վրաերթի ենթարկել

Նարեկ Մալյանին հիմա էլ փորձել են վրաերթի ենթարկել

Փորձել են վրաերթի ենթարկել հասարակական գործիչ Նարեկ Մալյանին: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: 

«Հենց նոր քննիչի և փաստաբանի հետ քննչական գործողություն տեղազննություն էինք իրականացնում Ամիրյան փողոցում կապված օրեր առաջ ինձ առևանգման փորձի հետ: Սույն թրաշամանուկը մեքենայով փորձեց քշել ինձ վրա, մեքենայից հայհոյեց արժանանալով իհարկե իմ պատասխանին»,- գրել է Մալյանը։

Ավելի ուշ  Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է միջադեպի մանրամասները։ Նրա խոսքով՝ Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վարորդն իրեն փորձել է վրաերթի ենթարկել այն ժամանակ, երբ ինքը կատարում էր քննիչ Էդուարդ Հովհաննիսյանի պահանջը։

«Նախորդ դեպքի հետ կապված՝ խուլիգանության, հարձակման ու առևանգման, քննչական գործողություններ էին իրականացվում, որի ժամանակ ներկա էինք ես և քննիչը, որը համազգեստով էր, ինչպես նաև ոստիկանության 3-4 աշխատակից, ընթերակաները և իմ փաստաբանը, տեղզննության վերջին շտրիխի ժամանակ քննիչը խնդրեց կանգնեմ, որ լուսանկարի ու կցի գործին։ Այդ պահին մի շատ «հաբրգած» Toyota Camry քշեց վրես, մի կողմ քաշվեցի՝ ինձ թվաց մարդ է, երևի անուշադիր վարորդ է։ Չգիտեմ՝ ինչից նեղվեց, որ չկարողացավ ինձ ավտոյի տակ գցել, կանգնեց, երկար սիգնալ տվեց ու ասաց՝ հերիք չի՞ մեր վարչապետի վրա «կլյաուզա» անես»,- ասաց Նարեկ Մալյանը, ով Toyota Camry-ի վարորդի հայհոյանքներին պատասխանել է հայհոյանքներով,  նաև ոտքով հարվածել մեքենային, ինչից հետո Toyota Camry-ի վարորդն է որոշել դիմել ոստիկանություն։

Նարեկ Մալյանի կարծիքով՝ սա կա՛մ անձամբ իր դեմ գործողություն էր, կա՛մ էլ իշխանությունները չեն տիրապետում երկրի իրավիճակին։

«Կա 2 տարբերակ՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, և իրավիճակը դուրս է գալիս իր վերահսկողությունից, մարդիկ էլ ինքնագլուխ որոշում են նման բաներ անել, ինչին այդքան էլ չեմ հավատում, կա՛մ այս ամեն ինչը կատարվում է հենց վարչապետի անմիջական ուղղորդմամբ ու հանձնարարությամբ։ Սա նաև իր հերթին վկայում է, որ բոլոր փաստարկներն իշխանություն պահելու այլևս ավարտված են»,- շեշտեց Նարեկ Մալյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ