ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակմամբ 2016թ. մայիսի 25-ին կնքվել է դրամաշնորհի համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 2016թ. հուլիսի 13-ին: Դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը ոչ ծրագրային դրամաշնորհ է տրամադրել (200 մլն իենի չափով) ՀՀ կառավարությանը՝ տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի իրականացման համար:
Ծրագրին մասնակցության համար հայտ էր ներկայացրել 9 գերատեսչություն, սակայն ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որպես գույքի վերջնական օգտագործող է ճանաչվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ըստ համաձայնագրի՝ դրամաշնորհն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգի (JICS) կողմից, որը հանդես է եկել որպես Գործակալ:
Բանակցություների արդյունքում որոշվել է, որ ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանը կտրամադրվի 10 Nissan-Patrol արագ արձագանքման մեքենա: Այդ մեքենաները քաղաքային պայմաններում կիրառության ավելի արդյունավետություն ունեն՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: Վերոնշյալ մեքենաները համալրված են հիդրավլիկ փրկարարական սարքավորումներով, թվային կապի միջոցներով, պահեստամասերով և այլն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը