25 02 2019

Հրդեհ՝ Կառավարության շենքում

Հրդեհ՝ Կառավարության շենքում

Հայաստանի ԱԻՆ-ում փետրվարի 25-ին, ժամը 09:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կառավարական տան 1-ին շենքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ավելի ուշ ԱԻՆ-ը հաղորդել է՝ կառավարության տան 1-ին շենքում բռնկված հրդեհը ժամը 09:20-ին մարվել է: 

Այրվել է գրասենյակային գույք` մասամբ (աթոռ, պահարան, թղթեր) և 1 գմ մալուխ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ