Այս օրերին հարազատների, մտերիմների, անծանոթների, անգամ հակառակորդների կողմից աննախադեպ ճնշման եմ ենթարկվում՝ հացադուլը դադարեցնելու պնդումնեով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ վստահեցնելով, որ չի դադարի հացադուլի մինչև չհավաքի անհրաժեշտ ֆինանսավորումը «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման համար։
«Դիմակայելն ավելի անտանելի է դառնում, քան քաղցը կամ հյուծվածությունը։ Մեկ անգամ և վերջին հիշեցնում եմ՝ կա հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ․
Ա․ Իշխանությունն ընդունում է իմ ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու անօրինականության փաստը և վերաստանձնում է ֆիլմի հանդեպ պետական կառույցի պարտավորության կատարումը։ Կամ՝
Բ․ Հասարակական աջակցության միջոցով հավաքագրվում ֆիլմի մարտ-ապրիլ ամիսներին նախատեսված աշխատանքների անհրաժեշտ գումարը»,–նշել է նա։
Կինոռեժիսորը խնդրել է դադարեցնել իրեն անհանգստացնել հացադուլն ընդատելու հորդորներով։ «Մտահոգ բոլոր մարդկանց առաջարկում եմ ուղղակի աջակցել ֆիլմին նշված հաշվեհամարներով։ Սա պայքար է օրենքից դուրս գտնվող կինոյի պետական կառույցի և կինոռեժիսորի միջև։ Կառույց, որի գործած անօրինականությունների կծիկը օր-օրի քանդվում է։ Սա պատերազմ է, իսկ պատերազմի դաշտը լքողներին անվանում են դասալիքներ»,–նշել է նա գրառման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը