31 01 2019

Տեղումներ չեն սպասվում

Տեղումներ չեն սպասվում

Հանրապետության տարածքում hունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրևի, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ hունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի հունվարի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            14.00C (1987 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -23.80C (1972 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`            -3.90C

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ