Ընդունված է կարծել, որ ԽՍՀՄ-ում ամեն ինչ գորշ էր և միապաղաղ՝ հագուստից մինչև ավտոմեքենաներ։ Այս կարծիքի հետ մասամբ կարելի է համաձայնել, սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։
Bigpicture-ը ներկայացնում է ուշ ԽՍՀՄ-ի ֆուտուրիստական շինությունները, որոնք ասես երևակայության ժանրից լինեն։ Ֆոտոշարքը հավաքել է ֆրանսիացի լուսանկարիչ Ֆրեդերիկ Շոբեն, ով մի անգամ հանդիպել է Թբիլիսիի ավտոճանապարհների նախարարության շենքի լուսանկարը, գերվել դրանով և որոշել հավաքել ԽՍՀՄ-ի ամենագեղեցիկ շենքերը։ Լուսանկարիչը ցանկացել է ցույց տալ խորհրդային ճարտարապետների երևակայության թռիչքը՝ արդյունքում հրատարակելով աներևակայելի գեղեցկության նմուշների լուսանկարներից կազմված ֆոտոգիրքը։
ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահի նախագահության առանձնատունը Սևանում, Հայաստան
Խորհրդային Վրաստանի ավտոճանապարհների նախարարության շենքը
Ղրղզստանում՝ Բիշքեկում, պսակադրության պալատ
Սանկտ Պետերբուրգ, Ռոբոտային տեխնիկայի և տեխնիկական կիբերնետիկայի ինստիտուտ
Երևան, Հայաստան, «Ռոսսիա» կինոթատրոն
Թբիլիսի, Վրաստան, պսակադրության պալատ
Մինսկ, Բելառուս, Պոլիտեխնիկական ինստիտուտ
Կալինինգրադում Խորհրդի տունը
Լիտվա, Կաունաս, գերմանացի օկուպանտների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Դիակիզարան Կիևում
Մոսկվա, Գիտությունների ակադամիա
Կիևում Ինֆորմացիայի ինստիտուտ
Յալտա, «Դրուժբա» առողջարան
Էստոնիա, Անդրոպովի առանձնատուն
Էստոնիա, Ռալպա, քաղաքապետարանի շենք
Լիտվա, Բրեժնևի առանձնատունը
Հյուրանոց Դոմբայում
Խորհրդային դեսպանությունը Կուբայում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը