22 01 2019

Այնքան անօրեն երկիր է, որ դատարանը ենթարկվում է փողոցին․ Նազիկ Ամիրյան

Այնքան անօրեն երկիր է, որ դատարանը ենթարկվում է փողոցին․ Նազիկ Ամիրյան

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ադրադառնալով դատարանի որոշմանը, նշել է, որ դատարանն իր ամուսնուն կրկին կալանավորելու որոշում է կայացրել «փողոցի թելադրանքով»։ 

«Էս երկրում արդար դատավոր, արդարադատություն չկա, բոլորը ենթարկվում են փողոցին, ուրիշ բան չեմ կարող ասել։ Այնքան անօրեն երկիր է, որ դատարանը ենթարկվում է  փողոցին և կալանավորում է մի շարք հիվանդություններ ունեցող գեներալին»,- ասաց Նազիկ Ամիրյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ավարարել է գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ