14 01 2019

5 արտահայտություն, որոնք տղամարդիկ վախենում են լսել կնոջից

5 արտահայտություն, որոնք տղամարդիկ վախենում են լսել կնոջից

Երևի թե շատերը կհամաձայնեն, որ սիրելի մարդուց կոպիտ բառեր լսելն ամենավատ բանն է, որ կարող է լինել հարաբերություններում։ Դրանք մխվում են սրտի մեջ, իսկ դա հաղթահարելն ավելի բարդ է, քան տնօրենի հետ անհաջող խոսակցությունը։ Ինչ-որ մեկը կարծում է, որ տղամարդիկ քարից են, նրանք չես կարող հասկանալ, սակայն, ի հեճուկս տարածված կարծիքի, նրանք զգայուն են և շատ արագ են արձագանքում սուր արտահայտություններին։

AdMe.ru-ն ոչ մեծ հարցում է անցկացրել և պարզել, թե երկրորդ կեսից ստացված որ արտահայտություններն են ամենաշատն անհանգստացնում և վիրավորում տղամարդկանց։

1․ «Դու պարտավոր ես օգնել իմ մորը»

Ոչ մեկին դուր չի գալիս, երբ ծնողները միջամտում են հարաբերություններին։ Ավելի վատ է, երբ առաջ են քաշվում ուլտիմատների տեսքով պարտավորություններ։ Կարմիր գիծն անցնել պետք չէ, հնարավոր է փորձված միջոցով՝ երկխոսությամբ, խնդիրները լուծել։ Դե իսկ ուշադիր տղամարդն ինքն է օգնություն առաջարկում։

Եթե չափից ավելի ջանք գործադրվի, տղաների մեծ մասը դրանում անհարգալից, պահանջատիրական վերաբերմունք կտեսնի։ Այս ամենը կարող է վերածվել վեճի, որից հետո երկու կողմերը կզղջան ասվածների համար։ Սակայն եթե դուք ստիպված եք ձեզ նման կերպ խահել, ապա, հնարավոր է, մտածելու ժամանակն է՝ արդյո՞ք նա ձեր կեսն է իրականում։

«Առանց քեզ էլ նախկինում գլուխ էի հանում»

Նրանք, ովքեր միշտ հույսը միայն իրենց վրա են դնում, դժվարությամբ են հարմարվում իրենց կյանքում տղամարդու ի հայտ գալուն, ով ուշադրություն և հոգատարություն է ցուցաբերում։ Ինչ-որ մեկը կարող է ասել, որ նույնիսկ չարժե հարմարվել։ Սակայն յուրաքանչյուրը ցանկանում է, որ հոգ տանեն իր մասին, նույնիսկ եթե չի խոստովանում դա։ Եվ եթե դուք վախենում եք ձեզ թույլ ցուցաբերել, ապա դա կարող է կոնֆլիկտների պատճառ դառնալ։ Տղաների համար կարևոր է իրենց օգտակար զգալը։ Թույլ տվեք նրանց զգալ, որ ձեր տղամարդն են, նրանք միայն ցանկանում են օգնել ձեզ։

«Գուցե ընկերնե՞րը քեզ համար նախաճաշ և ճաշ պատրաստեն»

Կարելի է անվերջ հիշել այն պատճառները, որոնցով տալիս են այս հարցը․ «Ո՞վ է քեզ համար ավելի կարևոր՝ ընկերնե՞րը, թե՞ ես»։ Իհարկե, պատճառ կարող է դառնալ նաև առաջնահերթությունների հարցը։ Օրինակ, դուք պայմանավորվել եք գնալ կինոթատրոն, իսկ նա վերջին պահին ամեն ինչ չեղարկում է՝ հանուն ընկերների հետ ուրախանալու։ Այս դեպքում ակնհայտ է՝ ձեզ չեն գնահատում։ Սակայն եթե հարցն այն է, որ զբաղվելու բան չունեք, երբ նա տանը չէ, կամ ավելի վատ, դուք նրան չեք վստահում, ապա դա ոչ մի լավ բանի մասին չի խոսում։ Տղաները ցանկանում են, որ դուք ոչ միայն պարզապես զույգ , այլև ընկերներ լինեք։

«Դու այդ վերնաշապիկով քիչ է մնում քնես»

Տղամարդիկ չեն կարողանում անհարմար հագվել, միայն թե լավ տեսք ունենան։ Պարզապես չեն կարողանում։ Եթե ձեզ դուր չի գալիս ձեր սիրելիի իմիջը, պարզապես կարելի է այդ թեմայով հանգիստ խոսել նրա հետ։ Պետք չէ կատեգորիկ զրույց ունենալ։ Եվ կարևորը, միևնույնն է, այն է, թե ինչ է գտնվում այդ վերնաշապիկի տա, որը ձեզ նյարդայնացնում է։ Այո, այո, նրա հոգին է կարևորը։

«Նա ամեն ինչ ինքնուրույն արեց և օգնության կարիք չուներ»

Կարգին երիտասարդը երբեք ձեզ չի համեմատի նախկին ընկերուհիների հետ։ Դուք նրա համար միակն եք և անկրկնելին։ Նույնը նա ակնկալում է ձեզնից։ Նա չի ցանկանում լսել այն մասին, թե ինչպիսի ոսկե ձեռքեր ուներ մեկ ուրիշը։ Նման խոսակցությունները կարող են հունից հանել անգամ ամենահավասարակշռված տղամարդկանց։

Արդյո՞ք նման իրավիճակներում հայտնվել եք։ Պատմեք՝ ինչպես եք հաղթահարել բարդությունները նման դեպքում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ