արություն Մնացականյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինձ ամենաշատը մի հարց է հետաքրքիր ։ Ցանկացած նորմալ երկրում , ոչ հեռավոր անցյալում մեզ մոտ էլ, պետական ապարատում որևէ պատասխանատու պաշտոն նշանակելիս, պարտադիր հաշվի էին առնում՝ ժամանակին դատվածություն ունեցել է ,թե՞ չէ, դատվածություն ունեցող քրեական հանցագործ մոտ բարեկամ ունի, թե՞ ոչ ։ Եթե այո, երկու դեպքից որևէ մեկն առկա է , ապա բացառվում էր որևէ պաշտոնի նշանակելը։
Հիմա ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետը պատասխանատու պաշտոնի է նշանակել մի մարդու, ով փաստացի ամուսնական կապի մեջ է ցմահ դատապարտված մարդասպանի հետ։ Կներե՛ք, բայց պիտի ասիմ ,նման նշանակումը մեղմ ասած կարելի է որակել որպես ծայրահեղ թափթփված վերաբերմունք քո պետության հանդեպ, լուրջ հարված քո երկրի առաջնորդի վարկանիշին։ Ի՞նչ երաշխիքներ ունեք ,որ այդ պաշտոնին նշանակված անձը որպես խիստ շահագրգիռ կողմ չի փորձելու չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները և ամեն կերպ փորձի հասնել իր սուբյեկտիվ ցանկությանը։
Էս երկրում էլ ուրիշ ոչ մի հարմար թեկնածու չկա՞ր։ Կամ ո՞նց է այդ պաշտոնին , դրա զուգահեռ լրատվականի լրագրող , փաստաբան , իրավապաշտպան , ո՞նց ...
Սա պետություն է , հարգե՛ք այն և մի եղեք այսքան անփույթ , երբեմն չափազանց անփութությունը հանգեցնում է ծանր հանցագործության։
Լուրջ ես չեմ հասկանում ձեր լոգիկան» ։
«Եթե Մհեր Ենոքյանը ներվեց, ուերմն արադարացվելու ոչ մի հիմք չուներ:
Ինքը կա՛մ պիտի արդարացվի, եթե անմեղ է, ինչպես պնդում են իր կողմնակիցները, կա՛մ պիտի նստի իր ցմահը: Իսկ արդարացման հիմքեր չկան:
Չի զղջացել, ոչ էլ այս տարիների ընթացքում սպանվածի ընտանիքից գոնե ինչ-որ ձևով ներողություն է խնդրել։
Բանտարկության տարիները փայլուն ապացուցեցին, որ իրական մարդասպանը, լիդերը, մտահղացման հեղինակը ու գլխավոր մեղավորը հենց ինքն է:
Քսան քանի տարվա բանտարկություն, բանտի դաժան բարքերը Ենոքյանին չկոտրեցին, դարձրեցին ավելի ուժեղ: Ենոքյանն օժտված է ինտելեկտով ու բարձր կամային հատկանիշներով, հեշտությամբ մանիպուլացնում է մարդկանց, իր կամքն է թելադրում իր հետ շփվողներին, չեմ զարմանա, որ օժտված է հիպնոզի բնական ունակություններով: Ի՞նչ ճնշում, ի՞նչ այլ հանգամանքներ, նման մարդուն ո՞վ կարար ճնշել: Շատ ուժեղ անձ է:
Նման չզղջած, բարձր կամային հատկանիշներ ունեցող ու շատ ամբիցիոզ անձի ներումը վտանգ է հասարակության համար: Ինքը չի նստելու տունը գիրք գրի, ինքը դառնալու է մեդիա ու մշակութային դաշտի լիդերը, թելադրելու է իր կամքը, քանդելու է այդ ոլորտը, մտնելու է հանրային դաշտը, որ իր շեղված հոգեբանությամբ կշտացնի իր ամբիցիաները ու վրեժ լուծի բոլորից: Կրակն եք ընկնելու, պարոնայք:
Կամ արդարացրեք, եթե անմեղ է, այդտեղ խնդիր չեմ տեսնում:
Կամ ներում պիտի չլինի, որովհետև ինքը ներողություն չի խնդրել: Ներողություն չխնդրածին, ոնց ե՞ք ներում:
Հ.Գ. Ու այդպես էլ ամբողջ ճշմարտությունը չի պատմել։
«Արամի կողմից Իոսիֆին սպանելու հիմնական պատճառը եղել է վերջինի քրիստոնյա լինելն ու նրա հրեական անունը:» Գժի դաս հո չի»։
Արդեն երրորդ օրն է, ինչ ֆեյսբուքի թիվ մեկ քննարկման թեման մարդասպան Մհեր Ենոքյանին հնարավոր ներում շնորհելու հարցն է։ Մինչ բուն թեմային անցնելը, ես ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել իմ դիրքորոշումը․ Մհեր Ենոքյանը դաժան, հաշվենկատ, ցինիկ մարդասպան է, որը ցմահ ազատզրկում է կրում ԱՊԱՑՈՒՑՎԱԾ սպանության համար և ով արել է ամեն ինչ՝ մեդիա մանիպուլյացիաներից, մինչև բանտից փախնել, բացի մեկ բանից՝ զղջալուց իր կատարած դաժան սպանության համար։ Առհասարակ՝ Մհեր Ենոքյանը աղաղակող օրինակ է նրա, թե ինչու է այնուամենայնիվ անհրաժեշտ ունենալ մահապատիժ։
Սրա նմանները բացարձակ չարիք են ու կապ չունի, թե քանի տարի կանցկացնեն բանտում, իրենց ֆիզիկական գոյությամբ այս աշխարհը ավելի վատն է ու նաև անիմաստ ծախս է պետբյուջեի համար։ Էլ չասեմ այն, որ եթե սրան ժամանակին գնդակահարեին, ինչպես սահմանված էր դատավճռում, ապա 23 տարի անց չէինք հայտնվի մի տխմար իրավիճակում, երբ պետք է հասարակության առողջ անդամներով համոզենք, որ հանկարց ներում չշնորհեն մեկին, ով անգամ իր գործած սպանության համար չի զղջացել։
Հիմա բուն թեմայի մասին։ Մհեր Ենոքյանը դարձավ լակմուս, որը ցույց տվեց, թե ինչ աստիճան է այլասերվել մեր հանրային գիտակցությունը տարիների ընթացքում և ինչպես է հնարավոր պատերազմող բթամտությամբ ու աննախադեպ զոռբայությամբ հանրային նոր օրակարգ ձևավորել։ Ես ուզում եմ իմ լուման ունենալ, այս աղճատվածությունը շտկելու հարցում, ուստի կխոսեմ իրողություններով։
Ամփոփենք․ Մհեր Ենոքյանին պաշտպանելը դեմ է բարոյականությանը ցանկացած մարդու պարագայում, բացի իր փաստաբաններից։ Նրանք, ովքեր ակամա են հայտնվել այդ սխալ ընթացքում՝ իրավիճակի զոհ են, որոնց պետք է դարձի բերել, իսկ նրանք, ովքեր գիտակցելով են անում դա՝ սրիկաներ են, որոնց պետք է պատժել օրենքի ու հանրային պարսավանքի ողջ գործիքակազմով։
«Ինչքան էլ դաժան լինեն բուն սպանության մանրամասները, ինչքան էլ ցինիկ ու ստոր լինեն քարոզիչների թեզերն ու գործելաոճը, իմ համար Մհեր Ենոքյանի դեպքը շատ հետաքրքրի է՝ հերթական խոշոր մեդիա մանիպուլյացիա լինելու առումով: «Նիկոլ վարչապետ» օպերացիայից սկսած՝ «հերոս Ծռերով», «Հաց բերողով», «800 հեկտարով», «Սաշիկով», «Մատաղիսի գործով», «արնախում Քոչարյանով» ու «դեմոկրատ Լևոնով» անընդհատ նույն հետագիծն էի տեսնում, նույն տեխնոլոգիաները: Ենոքյանի գործը ցույց է տալիս, որ դրանք կիրառվել են շատ շուտվանից:
Ուշադրություն դարձրեք, քարոզչության ողջ իմաստը մարդու մեղքի քննարկման դիսկուրսը քողարկելն է: Տարիներ շարունակ գնում էր զուտ մարդուն պուպուշացնելու քարոզ: Չէին քննարկվում նրա գործի հետ առընչվող փաստերը կամ դատարանի որոշման իրավացիությունը: Թեպետ Սերժ Սարգսյանի օրոք արդարացումների քանակով մենք աշխարհի մակադրակով ռեկորդներ էինք խփում, ես վստահ եմ դատապարտյալների մեջ կան բազմաթիվ մարդիկ, ում գործը կարել էր ավելի շնորհքով քննել, սակայն մենք նրանց մասին չենք լսում, փոխարենը տարիներ շարունակ շատ հետևողականորեն արծարծավում է նույն թեման, նույն մարդը:
Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ սանձարձակ և մեծ մասամբ, եթե ոչ ամբողջովին, օտարերկրյա ծառայությունների հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներն են որոշում, ով է մեղավոր: Իսկ ԶԼՄ-ներից մեկի խմբագիրը դարձել է երկրի ղեկավար: Ու էն փաստը, որ մարդասպանին ազատելու դեմ պայքարում է մեդիա գուռու Մալյանը, այլ ոչ թե իրավաբանության գուռուները, ևս մեկ ապացույց է, որ երկրում արդարադատությունը սնանկացած է: Եթե նախորդ իշխանությունների օրոք համակարգում կային բազմաթիվ խնդիրներ, հիմա համակարգը պարզապես չկա: Հաշվի առնելով, որ արդարադատության հանդեպ վստահությունը կարևորագույն ազգային անվտանգության խնդիր է, կարելի է արձանագրել, որ ազգային անվտանգության ծառայություն էլ այլևս չկա: Կառավարությունում 9 ամիս նստած դեբիլներն առանց փաստերի ու ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ հայտարարում են, որ երկրում որբ երեխաների օրգաններ են ծախում ու դրանից հետո սահուն մտնում են օրենսդիր, որ էդ դեբիլությունը հանեն պառլամենտական մակարդակ: Ու այս ամենը պահում և պաշտպանում են օտարերկրյա գործակալներից բաղկացած քաղհասարակություն կոչեցյալը: Պետության հիմնական չորս սյուներից չորսն էլ սնանկ են: Էս պահին Հայաստանի Հանրապետություն չկա:
Ու արդեն էական էլ չէ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը ներում կշնորհեն Ենոքյանին, թե ոչ: Եթե ազատեն, ակնհայտ կլինի, որ դա հատուկ շահեր հետապնդող շրջանակների թելադրանքով է արվել, եթե չազատեն, ակնհայտ կդառնա, որ արդարադատության նախարարության ներման հանձնաժողովի դրական եզրակացության դեմն առել է սոց ցանցը, ոչ թե արդարադատության համակարգը: Մալյանն ապացուցեց, որ պետություն չկա: Բոլոր նրանք, ում դա մտահոգում է, պիտի սկսեն մտածել հենց այդ պրիզմայով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը