Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։ Դեկտեմբերի 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.50C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -17.00C (1970 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.90C
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը