21 12 2018

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին հանգանակել են 4,1 մլն դոլար

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին հանգանակել են 4,1 մլն դոլար

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) 15-րդ գալա երեկոյի ընթացքում հանգանակվեց 4,1 միլիոն ԱՄՆ դոլար։

Երեկոյի նպատակն էր Հայաստանի գյուղական համայնքներում իրականացվելիք կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական նորարարական ծրագրերի համար դրամահավաք անցկացնելը։

Հանգանակված գումարը ծառայելու է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի համալրմանը և հասանելի է լինելու Լոռու մարզի շուրջ 150 հազար բնակչին։ 

Արմենպրեսի հաղորդմամբ՝ երեկոյի նշանակալի մի մասը կենդանի աճուրդն էր՝ գալա-երեկոյի պատվավոր նախագահ, հռչակավոր արվեստագետ Թոնի Շաֆրազիի գլխավորությամբ։

ՔՈԱՖ-ի մարդասիրական մրցանակ շնորհվեց «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանին և նրա լուսահոգի տիկնոջը՝ Քլեր Գրեգորյանին, ով ՔՈԱՖ-ի հիմնադիր խորհրդի կազմում էր։ Հայաստանի բուհերի 9 ուսանողներ ՔՈԱՖ-ի կողմից արժանացել էին Քլեր Գրեգորյանի անվանական կրթաթոշակի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ