Մշակույթի, Սփյուռքի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում: Նրանք բողոքում են նախարարությունների միավորման դեմ։ Աշխատակիցները դիմում-բողոք են պատրաստել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունով:
Նախարարությունների աշխատակիցները բողոքում են, որ իրենց չեն իրազեկել օպտիմալացման մասին, հանրային քննարկում չի եղել, միայն դեկտեմբերի 20-ին ուղարկված գրությամբ են տեղեկացել, որ մշակույթի և կրթության նախարարությունները միանում են, մշակույթի նախարարության մի մասն էլ միանում է Քաղաքաշինության կոմիտեին։
Սփյուռքի նախարարության աշխատակիցներն էլ դժգոհ են, որ գերատեսչությունը լուծարվում է։ Նրանք պնդում են, որ իրենց գերատեսչության գործառույթները շատ կարևոր են, և լուծարումը դեմոգրաֆիական խնդիրներ կառաջացնի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը