Կառավարությունը զբոսանավ է օտարում աճուրդով։ Որոշումը կայացվեց կառավարության նիստում։
Խոսքը 100 տոկոս պետական մասնակցությամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժ-նետիրական ընկերությանը պատկանող, 78 143 372 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող զբոսանավն է, որի արժեքն անկախ գնահատողը 90 մլն 915 հազար դրամ է որոշել։
Զբոսանավը տեղակայված է Սևանա լճում և մինչ այժմ սպասարկել է ՀՀ բարձրագույն ղեկավարությանը և բարձրաստիճան հյուրերին՝ Սևանա լճում տարբեր միջոցառումների ընթացքում:
Վերը նշված նպատակով զբոսանավի հետագա շահագործման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը այլևս չկա, այդ իսկ պատճառով որոշման նախագծով թույլատրվում է Ընկերւթյանը՝ աճուրդով օտարել զբոսանավը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը