15 12 2018

Սպիտակցի Հայկոն՝ մահվան ելքով վրաերթում իր մասնակցության մասին

Սպիտակցի Հայկոն՝  մահվան ելքով վրաերթում իր մասնակցության մասին

Հայտնի երգիչ Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, պարզաբանում է տարածել երեկ Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի վերաբերյալ, որին առնչություն է ունեցել նաև ինքը:

Ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում երգիչը նշում է, որ վրաերթը կատարվել է այլ վարորդի կողմից, և ինքը գործով ներգրավված է որպես վկա:

«Ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց: Քննությունը կատարվում է ոչ թե իմ, այլ այդ վարորդի վերաբերյալ, ես այդ գործով հանդիսանում եմ վկա, իմ բոլոր համերգները կայանալու են»,-ասել է Ղևոնդյանը: Նա նաև ցավակցել է զոհվածի հարազատներին և հույս է հայտնել, որ նման դեպքեր այլևս տեղի չեն ունենա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։Ավելի ուշ տուժածին կրկնակի վրաերթի էր ենթարկել մեկ այլ մեքենա Rang Rover մակնիշի ավտոմեքենա, որի ղեկին, Shamshyan.com-ի հաղորդմամբ, եղել էր 46-ամյա Հայկարամ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ