2015 թվականի սեպտեմբերին, Հայաստանի նախաձեռնությամբ, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը A/RES/69/323 բանաձևով որոշել է դեկտեմբերի 9-ը հռչակել Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության հարգանքի և այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր, փոխանցում է Calend.ru-ն:
1948 թվականին այդ օրը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը Ցեղասպանության նախազգուշացման և դրա համար պատժելու մասին Կոնվենցիա է ընդունել: Բանաձևը կոնսենսուսի հիմքով ընդունվել է 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում, այն աջակցել են Վեհաժողովի 80 անդամ երկրներ: Բանաձևի նպատակը Հայաստանի ջանքերի լրացումն էր՝ ուղղված ցեղասպանություն հանցագործության դեմ միջազգային գործունեության խթանմանը և համախմբմանը:
1915 թվականին տեղի ունեցածը շատ երկրների կողմից է ճանաչվել, այդ թվում՝ Եվրախորհրդարանի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի: Օսմանյան կայսրությունում հայերի արտաքսումն ու հետապնդումները սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջից, իսկ 1915 թվականին հասել են բարձրակետին, երբ բնաջնջվել է 1,5 մլն մարդ:
Բանաձևն առանց քվեարկության ընդունելով՝ 193 անդամ երկրները դրանով հաստատել են, որ յուրաքանչյուր առանձին պետություն պատասխանատու է ցեղասպանությունից իր բնակչության պաշտպանության համար, որ այդպիսի պատասխանատվությունը նախատեսում է այդ հանցագործության նախազգուշացում, այդ թվում՝ դրա հովանավորչության մասին: Ուստի օրվա նպատակը Ցեղասպանությունների նախազգուշացման և դրա համար պատժելու կոնվենցիայի տեղեկացվածության, նրա դերի մեծացումն է ցեղասպանության դեմ պայքարում և այդ հանցագործության կանխումը, ինչպես Կոնվենցիայում է ձեւակերպված՝ դրան զոհ գնացած մարդկանց հիշելու և նրանց հիշատակը հարգելու համար, քանի որ այսօր էլ ցեղասպանությունը համաշխարհային հանրության համար իսկապես շարունակում է գլոբալ սպառնալիք ներկայացնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը